• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպես օրվա գիրս պատումից ընթերցարան դարձավ…

Երեք օտար լեզվի իմացության մասին տարբեր առիթներով, նախընտրական շրջանի հարթակներից անգամ, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խոսում է, այլև իր օրինակով, ազատ վարվելով պաշտոնական արարողակարգերի հետ, անգլերեն-ֆրանսերեն-ռուսերեն ելույթներ ունենում, հարցազրույցներ տալիս… Ենթադրում եմ, խոսքը պարտադիր ռուսերենի-անգլերենի, որ նախատեսում են սկսել առաջին դասարանից, ինչպես կրթահամալիրի մեր դպրոցներում, և մի երրորդ օտար լեզվի մասին է… Սրա մասին չի՞ խոսվում, թե՞ ինձ չի հանդիպել, ԿԳ նախարարության, նախարարության մաս կազմող մարմինների կայքերը համառորեն աղքատ են նաև այսպիսի, թվում է, հանրային հետաքրքրություն ներկայացնող բովանդակությունից. նախարարության կայքում «Հանրային քննարկումներ» բաժնում բովանդակային նախագծեր ենք փնտրում...

Կրթահամալիրի տնօրենի գիրը: