• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եթե սիրում ես…

Իսկ Արատեսում ես իմ նախատեսածն արեցի. տուն առ տուն Սմբատի, շինարարների հետ անցա… Ուրախությամբ գրանցեցինք առաջընթացը՝ այնքան երևելի, ու դեկտեմբերին ամենօրյա աշխատանքայինի պահանջը ցցուն… Այսպես Արատեսի համար կլինի նոր տարի… Հյուսիս-հարավով ձգված գյուղացիական տները հարմարավետ-ոճային կացարաններ են դառնում, իսկ արևմուտք-արևելքի ձորակները, դրանց միջև փռված, անպարիսպ-մաքուր հողատարածքներով, բացված-մաքուր քարափներով, բնական մի սահմանի մեջ առնում… Տիգրան Հակոբյան սանիկ-շրջանավարտը 20 տարվա բաժանումից հետո իր ֆոտոօբյեկտիվով ամենաօբյեկտիվ հանրային գնահատականը կտա՝ հին ու նոր ոգևորված սեբաստացի ուսուցիչների խմբով, որ մնացին ծրագրային աշխատանքի ու վառարանի շուրջ մանկավարժական զրույցների… Մեր գինին ու թթուն, Մենուայի կարտոֆիլը… Goodinfo-ին արժանի պատմություն-հովվերգություն…

Կրթահամալիրի տնօրենի օրագիրը:

Աստղիկի լուսանկարը՝ Աշոտ Բլեյանի