• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

Ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
30.11.2018թ.

«Ձմեռը Արատեսի դպրական կենտրոնում» նախագծով ս․թ․ դեկտեմբերի 1-2-ին կազմակերպել կրթահամալիրի աշխատողների երկօրյա ճամբարը՝ մանկավարժաարատեսյան զրույցները թեյի շուրջ  Արատեսում։ Այդ նպատակով՝

  1. հաստատել խմբի կազմը (հավելված 1).
  2. Խմբի ղեկավար նշանակել Սմբատ Պետրոսյանին․
  3. հաստատել երկօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
  4. սնունդը կազմակերպել մասնակիցների միջոցներով․
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ford Transit 424 UU 63 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Արթուր Եղիազարյան (հեռ․ 098 32 50 50)․
  6. ճանապարհածախսի մի մասը՝ 35.000 (երեսունհինգ հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից․
  7. մեկնումը՝ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 8։00, Մայր դպրոցի բակից, Երևան-Արտաշատ-Արենի-Գետափ-Եղեգիս-Արատես երթուղով. վերադարձը՝ դեկտեմբերի 2-ին, մինչև 20։00։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Սմբատ Պետրոսյան
  2. Աշոտ Բլեյան
  3. Գևորգ Հակոբյան
  4. Մարիամ Աղաբաբյան
  5. Հասմիկ Սիմոնյան
  6. Արշակ Մարտիրոսյան
  7. Մենուա Հարությունյան
  8. Տիգրան Հակոբյան
  9. Խորեն Գասպարյան