• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մուտք առանց ելքի…

Կարող եմ, չէ՞, այսպես, որպես ընթերցարան, իմաստային կտորներով շարունակել իմ գիրը-պատումը… Սմբատ Պետրոսյանը կարող է բաց թողնել այսպես, հա, բազմազբաղ, Ձմեռ պապի մրցանակի համար Արատեսի դպրական կենտրոնի հայտը… Ափսոս է, Սմբա՛տ, դեկտեմբերի օրացույցով նախատեսված շաբաթ օրվա մանկավարժական հավաքը, ձմեռային շրջանի Արատեսի մեկնարկը պիտի կայանա: Արդեն պիտի տեղադրվեն վառարանները դպրական կենտրոնի N1, 2, 3 ննջարաններում, ակումբ-խոհանոցում… Վիգեն Ավետիսը 2019-ի հունվարի 5-6-ի Սուրբ Ծննդյան նախագիծն էր ներկայացնում Արատեսի գեղարվեստի քարանձավում… Վարպետ Պետոն ու Վահրամը Մարտիրոսյան երեկ ակումբ-խոհանոցի կահ-կարասին տեղափոխեցին-տեղադրեցին: