• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստում կրթահամալիրում

Հանրակրթական հաստատությունների նախապատրաստական, 1-4-րդ դասարանների դասվարներին, կազմակերպիչներին, երաժշտության ուսուցիչներին, տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչներին հրավիրում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումների։ Մասնակիցները կծանոթանան կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին, դրա կազմակերպմանը, կմասնակցեն մասնագիտական խմբերով պարապմունքների։ 

Մասնակիցների համար վերապատրաստումն անվճար է։ Անհաժեշտության դեպքում կարող եք օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանից։  

Մասնակցության հայտը խնդրում ենք լրացնել առցանց։

Առաջին հանդիպումը՝ դեկտեմբերի 5-ին, ժամը 8։45-9.00, Երևանի Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ (Րաֆֆու փողոց)։