«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում է Գոհար Եղոյանը․
«Նաիրիան» կոսմետիկայի արտադրամասը գտնվում է Արագյուղում `Երեւանից 30 կմ հեռավորության վրա: Արտադրական տեխնոլոգիաների ուսումնասիրությունների նպատակով, սովորողների մի խմբով, այցելեցինք արտադրամաս: Նախապես պայմանավորվածություն ունեինք: Հետաքրքիր էր տեսնել հայկական աշխարհում մեզ շատ ծանոթ եւ անծանոթ բույսերից, ծաղիկներից բնական ճանապարհով պատրաստվող խնամքի կոսմետիկ պարագաներ: