• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Շատիվանքում ուսումնական ժամերգության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
01.11.2018թ.

«Ուսումնական ժամերգություն Շատիվանքում» նախագծով ս․թ․ նոյեմբերի 2-ին կազմակերպել կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների այցը Վայոց ձոր` Շատին։ Այդ նպատակով՝

  1. հաստատել խմբի կազմը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Հասմիկ Մաթևոսյանին, օգնական՝ Մարինե Մկրտչյանին․
  3. Հասմիկ Մաթևոսյանի ներկայացմամբ հաստատել այցի ծրագիրը (հավելված 2).
  4. մասնակիցներիի տեղափոխումը կազմակերպել SPRINTER 60 LD 077 և IVEKO 35 UF 077 մակնիշի մեքենաներով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ․ 099 25 91 91) 41) և Կարեն Հարությունյան (հեռ. 077 89 70 17)․
  5. ճանապարհածախսի մասը՝ 50.000 (հիսուն հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից․
  6. մեկնումը՝ նոյեմբերի 2-ին, ժամը 8։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան-Արտաշատ-Զանգակատուն-Արենի-Շատին երթուղով. վերադարձը՝ նոյեմբերի 2-ին, մինչև 20։00, Շատին-Արտաշատ-Երևան երթուղով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան