• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» աշնանային բաց ճամբար

Հոկտեմբերի 29-նոյեմբերի 2

Մանկավարժական նորարարության «Բարեկամություն» ճամբարը կազմակերպվում է հոկտեմբերի 29-նոյեմբերի 2-ը՝

  • կրթահամալիրում՝ հանրակրթական դպրոցի մանկավարժական աշխատողների, նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողների ջոկատներով,
  • մարզերում՝ հեղինակային կրթական ծրագրի «Բլեյան» ցանցով հետաքրքրված դպրոցի-մանկապարտեզների հրավերով։

Ճամբարի բովանդակությունը Երևանում և մարզերում՝

  • Նախագծային ուսուցում. աշնանային ուսումնական այլ նախագծեր
    Ճամփորդությամբ ուսուցում
  • Բլոգային ուսուցում, մեդիակրթության այլ հարթակներ (google, onedrive, այլ)
  • Հանրակրթության կազմակերպման խնդիրներ-լուծումներ, մանկավարժական նորարար փորձ. կլոր սեղան-քննարկումներ

Երևանի, Հայաստանի մարզերի դպրոցների աշխատողներին խնդրում ենք ճամբարի մասնակցության համար մինչև հոկտեմբերի 28-ը լրացնել առցանց հայտը: Կարիք ունեցողները կօգտվեն կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից: Ճամբարը կազմակերպվում է կրթահամալիրի աշխատողների արհեստակցական կազմակերպության գործընկերությամբ։

Րաֆֆու 57, 74 72 46, 09363 00 26, [email protected]

Լուսանկարաը՝ Համբարձում Մանջոյանի (8-րդ դասարան)