• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հոկտեմբերի 19-ին կրթահամալիրի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը

Հոկտեմբերի 19-ին կրթահամալիրի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Այցի նպատակն է կրթահամալիրում հեղինակային կրթական ծրագրով ստեղծված հանրային բաց համակարգին, ամբողջական ներառականության կազմակերպմանը ծանոթանալը, երեխաների իրավունքների պաշտպանության՝ առավելապես անվտանգ, անարգել տեղաշարժման իրավունքի և դրա խախտումների խնդրի վերհանումն ու քննարկումը:

Ժամը 10:00 կհանդիպենք Բանգլադեշի Սուրբ երրորդություն եկեղեցու մոտ: Միասին քայլքով կանցնենք կրթական Բանգլադեշի տարածքով, կշրջենք Բանգլադեշի կրթական պարտեզով՝ Հյուսիսային դպրոց-Քոլեջ-կրթական կասկադ-Արևելյան դպրոց-Սարալանջ-Բաբաջանյան փողոցի վերնանցումով դեպի Արևմտյան դպրոց, Ագարակ:

Շրջայցի ավարտին՝ ժամը 12:00, ագարակում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ կրթահամալիրի տարատարիք լրագրողների մասնակցությամբ: Ասուլիսի ընթացքում կքննարկվեն բարձրացված հարցի մանրամասները՝ որպես այցի ամփոփում:

Տեղեկանք