«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Հոկտեմբերի 23, ժամը 14.30, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Մեդիա դահլիճ: Հասցեն՝ հարավարևմտյան թաղամաս, Բաբաջանյան 25: «Հայ կոմպոզիտորական արվեստը հազվադեպ է հենվել լեզվի, խոսքի վրա՝ որպես երաժշտության ելակետի։ Դրան հակառակ՝ եվրոպական երգարվեստը՝ անգլիական, գերմանական, իտալական, ֆրանսիական, նաև՝ ռուսական, միշտ իր հիմքում ունեցել է խոսքի կարևորության գիտակցումը, տաղաչափության կանոնները երաժշտական չափին համապատասխան կիրառելու անհրաժեշտությունը։ Եկեք փորձենք հասկանալ, թե ինչու է այսպես ստացվել, և ինչու է այս ամենը կարևոր ժամանակակից հայկական երգի զարգացման համար՝ մեր նախընտրած երաժշտական բոլոր ժանրերում»։ Լիլիթ Բլեյան