• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստում կրթահամալիրում

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին հրավիրում ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ վերապատրաստման 5-օրյա դասընթացի։ Մասնակիցները կծանոթանան կրթահամալիրում իրականացվող հեղինակային նախադպրոցական կրթական ծրագրին, ծրագրով ստեղծված միջավայրին, ծրագրի նախագծային կազմակերպմանը։ 

Մասնակիցների համար վերապատրաստումն անվճար է։ Անհրաժեշտության դեպքում կարող եք օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանից։  

Մասնակցության հայտը խնդրում ենք լրացնել առցանց։

Առաջին հանդիպումը՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 8։30-8։45, Երևանի Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ (Րաֆֆու փողոց), 9։00՝ կրթահամալիրի Քոլեջ-պարտեզում (Անդրանիկի 92/1)։