• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
08․10․2018թ․

Հոկտեմբերի 10-12-ը կրթահամալիրում կազմակերպվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների դասվարների, տեխնոլոգիայի-կերպարվեստի, երաժշտության ուսուցիչների, կազմակերպիչների (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Այդ նպատակով.

  1. ստեղծել աշխատանքային խումբ՝
  • համակարգող՝  Տաթև Աբրահամյան,
  • դասվարների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Լուսինե Փաշայան,
  • տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Մարիամ Աղաբաբյան,
  • երաժշտության ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Սվետա Ճաղարյան.
  • կազմակերպիչների վերապատրաստման պատասխանատու՝ Մարալ Կարապետյան
  1. Տաթև Աբրահամյանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված 1).
  2. վերապատրաստողներ ճանաչել՝
  • դասվարների՝ Կարինե Խառատյանին, Լուսինե Փաշայանին, Անահիտ Հարությունյանին.
  • տեխնոլոգների՝ Մարիամ Աղաբաբյանին.
  • երաժիշտների՝ Հասմիկ Մաթևոսյանին.
  • կազմակերպիչներ՝ Մարալ Կարապետյան.
  1. մասնակիցների դիմավորման, գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու՝ կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյան.
  2. հոկտեմբերի 10-ի ընդհանուր պարապմունքի, հոկտեմբերի 12-ի առավոտյան ժամերգության պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան.
  3. հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային համարել Հասմիկ Մաթևոսյանի, Մարիամ Մնացականյանի, Մարինե ՄկրտչյանիԹամար Հարությունյանի, Կարինե Խառատյանի, Անահիտ Հարությունյանի, Լուսինե Փաշայանի, Կարինե Խառատյանի, Տաթև Աբրահամյանի, Մայր դպրոցի տնտեսուհի Գայանե Գայֆաջյանի և Լուսիկ Ներսիսյանի համար․
  4. անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Ռիմա Երեմյան.
  1. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

   Կրթահամալիրի տնօրեն`                   Ա. Բլեյան