• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe

Ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
04.10.2018թ.

Պատմա-մշակութային ճամփորդություններ, Աստղադիտումներ, բնապահպանական աշխատանքներ, բույսերի հավաք, սերմնահավաք կազմակերպելու նպատակով ս․թ․ հոկտեմբերի 5-7-ին կազմակերպել կրթահամալիրի Քոլեջի սովորողների եռօրյա ճամբարը Արատեսում։ Այդ նպատակով՝

  1. հաստատել խմբի կազմը (հավելված 1).
  2. Խմբի ղեկավար նշանակել Սմբատ Պետրոսյանին, Գայանե Թերզյանին, Սամվել Թամազյանին և Նելի Գեղամյանին․
  3. հաստատել եռօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
  4. նախագծային խմբի հայտով տրամադրել արշավային գույք, աշխատանքային գործիքներ․
  5. սնունդը կազմակերպել մասնակիցների միջոցներով․
  6. մասնակիցներիի տեղափոխումը կազմակերպել Sprinter 60 DQ 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ․ 098 32 50 50)․
  7. ճանապարհածախսը՝ 40.000 (քառասուն հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից․
  8. մեկնումը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 8։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան-Զանգակատուն-Արենի-Արատես երթուղով. վերադարձը՝ սեպտեմբերի 8-ին, մինչև 20։00, Արատես-Շատին-Սևան-Երևան երթուղով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Գոռ Խլոյան
  2. Հայկ Մկրտչյան
  3. Տիգրան Մանուկյան
  4. Անի Պողոսյան
  5. Գոհար Ջհանգիրյան
  6. Անժելա Շամոյան
  7. Միլենա Շամոյան
  8. Մարիանա Սուլյան
  9. Անահիտ Մխիթարյան
  10. Անդրանիկ Սադաղյան

Հավելված 2

Օր առաջին

9։00 մեկնում Մայր դպրոցից
կանգառներ՝ Պ․Սևակի հուշաքար, պատուհան դեպի Արարատ,Եղեգիսի խոշորացված համայնքի մշակութային հուշարձանների այցելություն՝ Հերմոնի վանք, Զորաց եկեղեցի, Սուրբ Կարապետի եկեղեցի
14։00 ժամանում Արատես
14։30-15։00 ճաշ
15։00-15։30 կլոր-սեղան աղբահանության խնդրի քննարկում
15։30-17։00 բարեկարգման աշխատանքներ,
17:00-19:00 կոմպոստի համար նախատեսված տարածքի ընտրություն,կոմպոստի պատրաստում
19։00-19։30 ընթրիք
19։30-20։30 զրույցներ աստղագիտության մասին
20։30-21։00 համաստեղությունների ուսումնասիրություն

Երկրորդ օր

8։00 վերկաց
8։00-8։15 մարմնամարզություն
8։15-8։45 հիգիենայի ժամ
8։45-9։15 նախաճաշ
9։15-10։00 միջավայրի խնամք
10։00-12։00 քայլարշավ Արատեսի տարածքում
12։00-13։00 ճաշի նախապատրաստական աշխատանքներ
13:00-14:00 ճաշ
14։00-15։00  օրգանական աղբի առանձնացում, կոմպոստի պատրաստման նպատակով
15։00-17։00 բարենորոգման աշխատանքներ
17։00-18։00 ռադիոնյութերի պատրաստում, պատումներ
18։00-19։00 ընթրիքի նախապատրաստական աշխատանքներ
19։00-19։30 ընթրիք
19։30-20։30 զրույցներ աստղագիտության մասին
20։30-21։00 տեղանքի կողմնորոշում Հյուսիսային աստղի միջոցով, համաստեղությունների դիտում

Երրորդ օր

7։00 վերկաց
7։00-7։15 մարմնամարզուն
7։15-8։45 հիգիենայի ժամ
8։45-9:00 նախաճաշ
9։00-10։00 Արատեսի վանքի այցելություն
10։00-12։00 քայլարշավ Արատեսի կիրճով, վայրի բույսերի հավաք
12։00-12։30 ճաշ
12։30-14։00 վերադարձի նախապատրաստություն
14:30 Հետդարձ Սելիմի լեռնանցքով, Օրբելյանների քարավանատան մոտով