«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագծով 5 տարեկանները ճանապարհ ընկան դեպի Արագածոտնի մարզ, գ. Ուշի, սբ. Սարգիս եկեղեցի։ Ճանապարհը հետաքրքիր էր. քայլեցինք, հաղթահարեցինք դեպի եկեղեցի տանող բարձունքը, աղայանական ընթերցումներ արեցինք եկեղեցու բակում, վայելեցինք ծնողների կազմակերպած ընդմիջումը, որից հետո գունեղ նկարչական պլեներ կազմակերպեցինք.