• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Անկախությունը` ամենօրյա աշխատանք

Ամբողջական նյութը՝ Նունե Մովսիսյանի բլոգում․

«Անկախությունը տոն չէ և չպետք է մտածել, թե մենք ծաղիկներով, թմբուկներով, սրինգներով և փողերով պետք է նվաճանք այդ անկախությունը։ Ոչ, անկախությունը տքնաջան աշխատանք է, վճռական պայքար, և, դժբախտաբար, ուղեկցվում է կորուստներով։ Առանց կորուստների, առանց զոհերի դեռևս աշխարհում ոչ մի ժողովուրդ ձեռք չի բերել իր ցանկալի անկախությունն ու ազատությունը։ Անկախությունը նույնիսկ գոյության նպատակ չէ, որովհետև մարդու բնածին իրավունքը ազատությունն է։ Յուրաքանչյուր անհատ Աստծու կողմից ծնվում է որպես ազատ մարդ։ Եվ միայն ծնունդից հետո է, որ աշխարհի օրենքները նրան դնում են ստրկության մեջ։ Եվ ոչ մի անհատ չի կարող ազատ լինել, եթե ազատ չէ այդ անհատը ներկայացնող ազգը։ Ազգը բաղկացած է անհատներից և քանի դեռ ազգը ազատ չէ, այդ ազգը կազմող որևէ անհատ չի կարող լիակատար ազատություն ունենալ։ Իսկ ազատությունը միակ այն պայմանն է, որը ապահովում է ցանկացած անհատի, ցանկացած ժողովրդի երջանկությունը և բարօրությունը։ Մենք ձգտում ենք անկախության, գնում ենք դեպի անկախություն, պետք է պայքարենք այդ անկախության համար՝ հանուն ազատության, հանուն մեր ժողովրդի երջանկության և բարօրության։ Հայ ժողովուրդը իրավունք ունի երջանիկ լինելու և պե՛տք է լինի, և այդ իրավունքը կապացուցի աշխարհին և կստիպի, որ աշխարհը հարգի այդ իրավունքը։
Կեցցե՛ հայ ժողովուրդը»: 

Լևոն Տեր-Պետրոսյան, 1990

Լուսանկարը՝ Նունե Մովսիսյանի էջից