«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Երկրորդ օրը սկսեցինք մարզական պարապմունքով և մարզական տրամադրությամբ: Մի մասը լավ վարում է, մյուսները՝ փորձում են: Տաք օր և հաճելի տրամադրություն, պայծառ մարդիկ և հմուտ մարզիչ: Իսկ հետո փարձեցին սովորել «Կարնո քոչարի» պարը, սկզբում ծուռ-ծուռ քայլերով, այնուհետև՝ ավելի վստահ: Մարզական և երաժշտական պարապմունքները վերապատրաստվողներին ավելի ընդգրկեցին կրթահամալիրյան կենցաղին:
Շարունակեցինք մեր սեմինար-պարապմունքը: Խոսեցինք նախագծի մասին, ի՞նչ է ընդհանրապես նախագիծը, ինչքանով է արդյունավետ, ինչպե՞ս իրականացնել, ստեղծել: Հետո անցանք բլոգավարությանը:
Ամբողջական նյութը՝ բլոգում։ Հեղինակ՝ Տաթև Աբրահամյան