• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առականի

Թարգմանում են Միջին դպրոցի սովորողները։ Նախագծի համակարգումը՝ Գոհար Բալջյանի․

  • Աղվեսն ու առյուծը

Աղվեսը երբեք առյուծ չէր  տեսել: Հանկարծ,  տեսնելով նրան առաջին անգամ, նա  այնքան սաստիկ վախեցավ, որ հազիվ ողջ մնաց: Երբ որ տեսավ առյուծին երկրորդ անգամ, կրկին վախեցավ, բայց արդեն ոչ այնքան ուժեղ, ինչպես առաջին անգամ: Իսկ երրորդ անգամ տեսնելով առյուծին՝ նա համարձակություն հավաքեց այն աստիճան, որ մոտեցավ առյուծին և խոսեց նրա հետ:

 Սարսափելիին էլ է կարելի վարժվել:

Թարգմանությունը՝ 6-րդ դասարանի սովորող Սեդա Մարգարյանի

  • Երկրորդ ձեռնոցը

Մի մարդ ուշանում էր գնացքից և վազքի ժամանակ կորցրեց ձեռնոցներից մեկը։ Արդեն նստած վագոնի մեջ նա հայտնաբերեց, որ իր գրպանում միային մեկ ձեռնոց կա։ Գնացքը շարժվել էր, և  մարդը դրսում տեսավ իր ձեռնոցը։ Նա կանգնեց և պատուհանից գցեց այն ձռենոցը, որը իր ձեռքում էր։ «Այն մարդը, ով կգտնի առաջին ձեռնոցը, կգտնի նաև երկրորդը»,- մտածեց նա։

Թարգմանությունը՝ 6-րդ դասարանի սովորող Արման Գևորգյանի