• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տարեվերջյան ստուգումներ․․․

Տարեվերջյան ստուգումների, զգացածի ու ապրածի մասին պատմում են Արևմտյան դպրոց-պարտեզի հինգերորդցիները։

Դասավանդող՝ Երանուհի Խալղաթյան։

Տարեվերջյան ստուգումը ինձ միայն  հրճվանք պարգևեց, հրճվանք, որ երբե՜ք չի մոռացվի:

Անիտա Գրիգորյան, 5-րդ դասարան

Տարեվերջյան ստուգումներն անցան շատ հետաքրքիր և այնքա՜ն արագ, որ ոչինչ չհասկացա: Ինձ դուր եկավ ականջակալներով թելադրությունը, ես իմ կյանքում չէի տեսել այդպիսի բան: Իմ նախկին դպրոցում  մեզ թելադրում էին, որը շատ ձանձրացնող էր, իսկ այստեղ ամեն ինչ շատ արագ ու հետաքրքիր էր ստացվում, ես քննասենյակում  լարվածություն չէի զգում: Երանի ինձ հանդիպող բոլոր քննություներն այսպես հեշտ ու աննկատ ացնեն:

 Շուշաննա Կարապետյան

Ես մինչև երկրորդ դասասարանը  սովորել եմ Աբովյանի հիմնական դպրոցում, որտեղ գրում էին տետր ու գրիչով, ուսուցչուհին դաս բացատրելիս գրատախտակին գրում էր կավիճով: Այստեղ քննությունը  ականջակալներով էր, ինձ համար դա շատ տարօրինակ էր: Չնայած մի փոքր լարված էի,  որովհետև այդքան էլ մեդիահմուտ չէի, բայց կարողացա այդ ամենը շատ արագ հաղթահարել: Բարեբախտանբար շատ լավ անցավ ամեն բան, ես լավ հանձնեցի և՛ մայրենին,  և՛  մաթեմատիկան: Տարեվերջյան ստուգումը ինձ միայն  հրճվանք պարգևեց, հրճվանք, որ երբե՜ք չի մոռացվի:

Անիտա Գրիգորյան

Ես շատ էի վախենում, որ կարող է չկարողանամ հանձնել ստուգումները, բայց  մեկ է  վստահ էի իմ ուժերի վրա,  մտածում էի նաև, որ հարկ եղած դեպքում ինձ կօգնեն նաև ընկերներս։

Ինձ շատ դուր եկավ թելադրության տեքստը , առաջադրանքները։

Պետք չէ երբեք տխրել․ ամեն բան անցողիկ է

Կարինե Գյուլումյան

Ես քննության ժամանակ շատ  շփոթված էի  ու անհանգիստ։ Ես իմ իրերը արագ-արագ պատրաստեցի մինչև քնության սկսվելը, որպեսզի վերջին պահին խուճապի մեջ չընկնեմ։։ Քննության ընթացքում ընդամենը երկու վրիպակ եմ ունեցել։ Կուզեի, որ ստուգումները անցկացվեին տանը,   որ ոչ մեկ չխանգարի և հարմար լինի։

Էրիկ Աղախանյան

Տարեվերջյան ստուգումներից  առաջ ես անհանգիստ էի՝  մտածում էի, որ շատ դժվար առաջադրանքներ կլինեն, բայց ամեն բան շատ մատչելի էր։ Ստուգումը կազմակերպվեց  մեր դպրոցում, չնայած  ես մտածում էի, որ կանցկացվի  Մայր դպրոցում։ Տարեվերջյան ստուգումներին ներկա էր մեր ողջ  դասարանը։

Տարեվերջյան ստուգումները ինձ համար տոն թվացին, քանի որ ավարտելուց հետո  մենք նաև լողացինք բակի լողավազանում։

Դավիթ Սարգսյան

Ամբողւական շարքը՝ դասավանդողի բլոգում։