«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում է Էմմա Այվազյանը․
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը կազմակերպել էր 11-րդ Հայաստանյան ռոբոտաշինության առաջնությունը։ Առաջնության ընթացքում մրցեցին արգելքներ հաղթահարող և լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտները:Մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաև ներկայացնել հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները: