• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արատեսի դպրական կենտրոնում ռազմամարզական բանակում է

Ամբողջական պատումը՝ Արատեսի դպրական կենտրոնի բլոգում․

Եղեգիսի համայնքի Արատես բնակավայրում կրկին մարդաշատ է:

Սեպտեմբերի 14-ից այստեղ ռազմամարզական ճամբարի են եկել «Միթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի և ավագ դպրոցի սաներն ու համայնքի Քարագլուխ, Թառաթումբ, Աղնջաձոր գյուղերի բարձր դասարանցիներն ու Գողթանիկի, Հերմոնի և Եղեգիսի 9–րդ դասարանցիները: Մասնակիցները բաժանվել են ջոկերի, ապրում են դաշտային պայմաններում՝ հատուկ գրաֆիկով ՝ վերկաց, շարականների կատարում, ճաշ, վազք՝ Եղեգիսի կիրճով, մարձազևերի պարապմունքներ՝ նետաձգություն, հրաձգություն, սուսերամարտ: Ռազմերգերի ու հիմնի կատարումը ևս ծրագրով նախատեսված կետ է՝ ճամբարականների օրվա ռեժիմում: Պահեստազորի փոխգնդապետ Արմեն Դավթյանի ղեկավարությամբ ճամբարականները իրականացնում են նաև շարային պարապմունքներ:

ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Դավիթ Գևորգյանը, Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, ԿԳՆ ներկայացուցիչ Արթուր Կարապետյանը, Եղեգիսի խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, Վայոց ձորի մարզպետարանի կրթության վարչության պետ Արփիար Ղազարյանը, Եղեգիսի համայնքի միջնակարգ դպրոցների տնօրեններ և համայնքի այլ ներկայացուցիչներ այցելել են Արատես՝ ծանոթանալու և գնահատելու ճամբարի պայմաններն ու քննարկելու հնարավոր համագործակցությունը՝ ներկայացվող գերատեսչությունների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ճամբարների կարևորությունն ու առավելությունները: Հատկապես առանձնացվեց ճամբարի սոցիալականացման դերը պատանիների համար, որպեսզի հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ լինեն ապագա բանակային կյանքին: