• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռոբոտաշինության մրցույթի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
13.09.2018թ.

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2018թ. սեպտեմբերի 15-16-ին կրթահամալիրում կազմակերպում է 11-րդ Հայաստանյան ռոբոտաշինության առաջնությունը։ Առաջնությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. Կրթահամալիրի կողմից համակարգող-պատասխանատու նշանակել կրթահամալիրի դասավանդող Հերմինե Անտոնյանին:
  2. Ընդունել ի գիտություն մրցաշարի անցկացման ծրագիրը (հավելված 1)։
  3. Հաստատել մասնակիցների ցուցակները խմբերով (հավելված 2)։
  4. Մրցաշարի գիշերող մասնակիցների կացությունը սեպտեմբերի 15-16-ին կազմակերպել Արևմտյան դպրոց-պարտեզի և Հյուսիսային դպրոց-պարտեզի կացարաններում, պատասխանատու՝ Ռիմա Երեմյան, Քնարիկ Ներսիսյան:
  5. Սնունդը կազմակերպել ԱՏՁՄ-ի միջոցներով.
  6. Մարթա Ասատրյանին, Լուսինե Բուշին, Կարապետ Ռուբինյանին, Վահրամ Մարտիրոսյանին՝ հետևել, որ սեպտեմբերի 15-16-ին՝ ժամը 9։30-19։00, Մայր դպրոցում ապահովվի հիգիենիկ վիճակը, անխափան էլեկտրական հոսանք։
  7. Սեպտեմբերի 15-16-ը աշխատանքային համարել էլեկտրիկ Մկրտիչ Ղազարյանի, տնտեսուհիներ Գայանե Գայֆաջյանի, Լուսիկ Ներսիսյանի, Նորա Գալուստյանի և Շողիկ Ղարիբյանի համար։
  8. Առաջնության՝ կրթահամալիրի մասնակիցների ուսումնական աշխատանք համարել նաև.
  • մարմարյա սրահում տեխնիկական սպասարկումը,
  • մրցաշարի լուսաբանումը,
  • համատեղ պարատան, մարզական հանդիպումների կազմակերպումը։

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան

Հավելված
Սեպտեմբերի 15, 10:00-19:00

• Մարմարյա սրահում հեքեթոն, ռոբոտների փորձարկում․ սրահում մաքրության պատասխանատու՝ Գայանե Գայֆաջյան
• Արևմտյան դպրոց-պարտեզի կացարանում 50 սովորողի գիշերակաց
• Հյուսիսային դպրոց-պարտեզում 20 սովորողի գիշերակաց
 
Սեպտեմբերի 16, 9:00-17:00

8:30 - 9:00 Նախաճաշ կացարաններում գիշերած սովորողների համար
11:45 բացում, պարատոն. Պատասխանատու՝ Աննա Երիցյան  և ընկերներ
Տեխնիկական սպասարկող՝ Վալերի Բալասյան
12:00 - 14:00 Սեբաստացի համերգասրահում հանդիպում, Վորլդ Վիժն
մաքրության պատասխանատու՝ Գայանե Գայֆաջյան
14:30 Ճաշ մայր դպրոցում
Խոհարար՝ Մարիետա Թադևոսյան, հյուրասիրության կազմակերպիչներ՝  Աբրահամյան Մանուշակ և ընկերներ                     
մաքրության պատասխանատու՝ Շողիկ Ղարիբյան - 9.00-12.00,  Լուսիկ Ներսիսյան - 12.00-16.00, Գայանե Գայֆաջյան - 16.00-18.00, Նորա Գալուստյան - 18.00-20.00
15:00 - 17:00 մրցույթի անցկացում, մրցանակաբաշխություն. պարատուն