• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տնից տուն. մարդիկ, ճակատագրեր

Ներկայացնում է Քնարիկ Ներսիսյանը․

Դեռևս 20-ական թվականներին՝ այսպես կոչված Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ստեղծման առաջին տարիներին, նախ պետական մակարդակով արգելվեց տարածքից 1918-20 թթ. բռնագաղթած հատկապես խոշոր հայկական բնակավայրերի բնակիչների վերադարձը իրենց հայրենի օջախները: Արդյունքում դարասկզբին Նախիջևանի բնակչության բացարձակ մեծամասնությունը (շուրջ 45 տոկոս) կազմող հայության թիվը զգալիորեն նվազեց՝ կազմելով ընդամենը 20-21 տոկոս: Այնուհետև  հայերի թիվը տարիների ընթացքում ավելի ու ավելի նվազեց, իսկ 1988 թ. նոյեմբերյան դեպքերի նախօրյակին կազմում էր ընդամենը 1,5 տոկոս: Կես տոկոսը կազմում էին Նախիջևան, Ջուլֆա քաղաքներում և պատմական Գողթն գավառի տարածքի շուրջ մեկ տասնյակ գյուղերում (Ցղնա, Փառակա, Ռամիս, Բիստ և այլն) պահպանված հայության բեկորները (շուրջ 1200 մարդ), իսկ մոտ 1 տոկոսը (մոտ 2000 մարդ՝ շուրջ 450 ընտանիք) բնակվում էր պահպանված միակ հայաբնակ խոշոր բնակավայրում՝ Ազնաբերդ գյուղում:

Ազնաբերդը (բարբառով՝ Ըզնաբերդ, սխալ գրությամբ՝ Զնաբերդ, օտար անվանմամբ՝ Ազնաբյուրդ) տեղադրված էր Վայքի լեռնաշղթայի հարավային ստորոտին, պատմական Վասպուրական աշխարհի Նախճավան գավառի հյուսիսային մասում՝ Նախիջևան քաղաքից 35 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Գյուղը գտնվում էր պատմական Վասպուրական, Սյունիք, Այրարատ աշխարհների մի յուրօրինակ հանգույցում:

Ամբողջական պատումը՝ բլոգում։

Եղեգիսի (nախկին Ալայազ) բնակիչ, Նախիջևանի շրջանի Զնաբերդ գյուղից գաղթած գրադանավար՝  80 ամյա Նուշիկ Փանոսյանի հուզիչ պատումը՝ ստորև ներկայացված տեսանյութում։