• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
06․09.2018թ.

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի առաջարկությամբ սեպտեմբերի 7-9-ը կազմակերպել կրթահամալիրի դասավանդողների և միջին դպրոցի սովորողների աշխատանքային այցը Արատես՝ իրականացնելու «Արատես» դպրական կենտրոնի բարեկարգում։ Այդ նպատակով՝

  1. հաստատել խմբի կազմը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Սմբատ Պետրոսյանին, օգնական՝ Անուշ Համբարյանին․
  3. նախագծային խմբի խնդիրը համարել տեղանքի ուսումնասիրության, չափագրման, գույքագրման, մաքրման, բարեկարգման աշխատանքներն սկսելը, արշավախմբային ճամբարի ծրագիրը կազմելու նպատակով տարբեր ուղղություններով արշավները․
  4. հաստատել եռօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
  5. նախագծային խմբի հայտով տրամադրել արշավային գույք, աշխատանքային գործիքներ․
  6. սնունդը կազմակերպել մասնակիցների միջոցներով․
  7. մասնակիցներիի տեղափոխումը կազմակերպել Սպրինտեր 60 DP 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ․ 099 25 91 91)․
  8. ճանապարհածախսը՝ 80.000 (ութսուն հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից։
  9. մեկնումը՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 8։30, Մայր դպրոցի կայանատեղիից, Երևան-Զանգակատուն-Արենի-Արատես երթուղով. վերադարձը՝ սեպտեմբերի 9-ին, մինչև 20։00, Արատես-Շատին-Սևան-Երևան երթուղով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

1. Սմբատ Պետրոսյան ղեկավար
2. Անուշ Համբարյան ղեկավարի օգնական
3. Արմեն Դավթյան
4. Գոհար Եղոյան
5. Վարդուհի Հայրյան
6. Պետիկ Գասպարյան
7. Սլավիկ Մուրադյան
8. Կայ Խաչատրյան
9. Տիգրան Արամյան
10. Կարինե Մացակյան
11. Հասմիկ Հակոբյան 8-րդ դաս
12. Տիգրան Հովհաննիսյան 7-րդ դաս
13. Սամուել Աշեղ 7-րդ դաս
14. Էդուարդ Աշեղ, հայրիկ
15. Հայկ Մարգարյան 7-րդ դաս
16. Մարկ Ներսեսյան 7-րդ դաս
17. Գրիգոր Զաքարյան 6-րդ դաս
18. Անի Մելիքյան 8-րդ դաս