• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միջին դպրոցի ճամբարականներն ամփոփում են ճամբարային այս փուլը․․․

Միջին դպրոցի «Մուտք» ճամբարին այս փուլում մասնակցեց 20 ճամբարական։ Սովորողները հասցրեցին մտերմանալ, թիմային խաղեր խաղալ, օգնել միմյանց, ծանոթանալ կրթահամալիրին, բլոգներ ունենալ և գրել իրենց նորաբաց բլոգներում։

Շահվերդյան Տիգրանի բլոգից․

Այստեղ ուսուցիչների վերաբերմունքը աշակերտների նկատմամբ լրիվ այլ է, բացատրում են շատ հանգիստ եւ հաճույքով. Սիրում եմ խաղալ ֆուտբոլ, նվագել դաշնամուրի վրա. Արդեն չորս տարի է, հաճախում եմ դաշնամուրի.․․

Դիանան Վալդորֆյան դպրոցից էր եկել, ճամբարում հանդիպեց իր դասընկերուհուն՝ Անիին։

Պարսկաստանից, Լիբանանից, Բեյրութից եկած երեխաները միմյանց հանդիպում են հենց Միջին դպրոցում․ ուրախանում են, ոգևորվում։ Ճամբարի ամփոփումը՝ Սևանի «Ժայռ» ռազմամարզական ճամբարում։