• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
16.08.2018թ.

Կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի  առաջարկությամբ «Արատեսի դպրական կենտրոն» նախագծային խմբին օգոստոսի 17-19-ը թույլ տալ «Դպրոց բնության գրկում» դաշտային-արշավախմբային ճամբարում կազմակերպման նպատակով Արատեսում շարունակել նախապատրաստական աշխատանքը։ Այդ նպատակով՝

  1. հաստատել նախագծային խմբի կազմը (հավելված 1).
  2. նախագծային խմբի խնդիրը համարել տեղանքի ուսումնասիրության, չափագրման, գույքագրման, մաքրման, բարեկարգման աշխատանքներն սկսելը, արշավախմբային ճամբարի ծրագիրը կազմելու նպատակով տարբեր ուղղություններով արշավները․
  3. հաստատել եռօրյա ճամբարի աշխատակարգը (հավելված 2)․
  4. նախագծային խմբի հայտով տրամադրել արշավային գույք, աշխատանքային գործիքներ (հավելված 3)․
  5. սնունդը կազմակերպել մասնակիցների միջոցներով․
  6. մասնակիցներիի տեղափոխումը կազմակերպել Սպրինտեր 60 DP 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ․ 099 25 91 91)․
  7. ճանապարհածախսը՝ 60.000 (վաթսուն հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից.
  8. մեկնումը՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 8։00, Մեդիակենտրոնից, Երևան-Զանգակատուն-Արենի-Արատես երթուղով. վերադարձը՝ օգոստոսի 19-ին, մինչև 20։00, Արատես-Շատին-Սևան-Երևան երթուղով։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1

  1. Սմբատ Պետրոսյան – ղեկավար
  2. Անուշ Համբարյան
  3. Սոֆի Խաչատրյան (սովորող)
  4. Գևորգ Խաչատրյան (սովորող)
  5. Հայկ Մկրտչյան (սովորող)
  6. Ալլա Մամրեյան (սովորող)
  7. Սամվել Թամազյան
  8. Հասմիկ Սիմոնյան
  9. Լիլիթ Յախինյան