• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մուտք կրթահամալիր» օգոստոսյան մանկավարժական ճամբար

Օգոստոսի 14-18-ին կրթահամալիրում կազմակերպվում է «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարը, որի խնդիրը կրթահամալիրի դպրոց-պարտեզներում առկա թափուր տեղերը լրացնելն է։ Ճամբարի մասնակցության հայտը լրացնում են կրթահամալիրում մանկավարժական այլ աշխատանք կատարողները, հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստված մասնագետները։

Ճամբարում մասնակիցները հնարավորություն են ունենում ցուցադրելու լողալու և լողալ սովորեցնելու, հեծանիվ վարելու և սովորեցնելու, տեքստի հետ աշխատանքի, մեդիանյութի ստեղծման, պարելու-երգելու, կենդանիների խնամքի, պարտիզապուրակային աշխատանքի իրենց կարողությունները։

Ճամբարի մեկնարկը՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 9։00, Արևմտյան դպրոց-պարտեզում (Ա. Բաբաջանյան 38/1)։