• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրկնակի հարսնաքույր Շուշանը՝ Վիեննայից, հատուկ ձեզ համար...

Իմ պլանների մեջ եղել է, կա Հայաստանի գետերի հուներով-եզերքով անցնելը՝ ակունքից (առաջացումից) մինչև գետաբերան (գետ կամ լիճ թափվելը), սկսելով ասենք՝ Չանախչիի Արածոյից թե Արատեսից... Հասնես-անցնես խմբով, ուղեկցողով, նկարելով, քարտեզագրելով, պատմելով... բոլորի ակունքներում նշաններ կանգնեցնես... Փորձենք նորից վարակել այսպիսի հայրենագիտական գործողությամբ հայաստանյան մեր գործընկերների՝ «Գետը բնակավայրում» նախագծի արկածային-որոնողական հայտնագործական իմաստը շեշտելով... Էլեկտրոնային ուսումնական-նախագծային հանրագիտարան սկսենք կազմել մեր գետերի մասին՝ նախապատրաստելով սովորողների-ուսուցիչների ուսումնական-հայրենագիտական-հանրային աշխատանքով  գետերի-առուների շտկման-մաքրության հաստատումը, որ գետով բնական ջուր հոսի, ու ջուրը հասնի իր նպատակին... Սևանա լիճը ո՞նց չի զգա այսպիսի աջակցությունը, համազգային հոգատարությունը, խնամքը մարդու։

Կրթահամալիրի տնօրենի՝ օգուստոսի 10-ի օրագիրը։

Լուսանկարը՝ Մարինե Ոսկանյանի։