• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

6 տարեկանների նոր դասարանի ընդունելություն կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզում...

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից։

Կրթահամալիրի դպրոցներում, Քոլեջում 2018-2019 ուսումնական տարվա ընդունելությունը շարունակվում է։ Ներկայացնում եմ 6 տարեկանների առաջին դասարաններում ընդունելության արդյունքները՝ սովորողների թիվը, գրանցված պայմանագրերով-վճարումներով.

  • Արևելյան դպրոց-պարտեզում՝ Տաթև Թամազյանի, Մերի Գրիգորյանի՝ 51.
  • Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Արմինե Գյոնջյանի, Լուսինե Պետրոսյանի դասարաններում՝ 52.
  • Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Կարինե Խառատյանի դասարանում՝ 29.
  • Հարավային դպրոց-պարտեզում՝ Լուսինե Գասպարյանի դասարանում՝ 24։

Դպրոց-պարտեզներում սահմանված կարգով ընդունելությունը 1-ին դասարանում՝ առանց խոչընդոտի, չենք ընդհատում. չենք կարող չհարգել հեղինակային կրթական ծրագիրն ընտրող ծնողի, երեխայի իրավունքը։ Սակայն որևէ պայմանով-պատճառով չենք կարող թույլ տալ դասարանում սովորողների՝ ուսումնական պլանով, ուսումնառության պայմանագրով որոշված առավելագույն թվի գերազանցում։ Ահա ինչու, այսօր սիրով-հարկադրված թույլատրեցի  6 տարեկանների մի նոր դասարանի գործունեությունը Հյուսիսում. հատկացված է ուսումնական սրահը, ստեղծված են հեղինակային կրթական ծրագրի պահանջով պայմանները։ Սա նշանակում է, որ Հյուսիսային դպրոց-պարտեզի նոր առաջին դասարան են գնում բոլոր այն վեց տարեկանները, որ այսօրվանից սկսած դիմում են նաև մյուս դպրոց-պարտեզներ։ Ծնողները պիտի իմանան, որ սա նաև իրենց երեխայի շահերից է բխում, ներկայացված բոլոր առաջին դասարաններում իրականացվող կրթական ծրագիրը նույնն է, կրթահամալիրում սովորողները դպրոցից դպրոց ազատ տեղաշարժի հնարավորություն ունեն, և եթե իրենց նախընտրած դպրոցում-դասարանում հետո տեղ ազատվի, իրենք կարող են տեղափոխվել իրենց ընտրությամբ։

Էջի լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի