«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Ժամանակը մեզ միշտ զարմացնում է։ Արձակուրդն ավարտվում է՝ դեռ չսկսված: Դեռ նոր ես տեղ հասել, բայց արդեն վերադարձի ժամանակն է: Բավական է վերադառնաս, ու արդեն այդ օրերը դառնում են լոկ հիշողություն: Հիշողությունն էլ մի վատ սովորություն ունի, ժամանակի ընթացքում դառնում է ավելի աղոտ, ու այդ ժամանակ օգնության են գալիս լուսանկարները, որոնք նույն գույներով հիշողությունը վերականգնում են: Քանի դեռ ամեն ինչ թարմ է, ու գույներն էլ դեռ չեն խամրել, ուզում եմ պատմել իմ արկածային ճամփորդության մասին:
Այս անգամ երկրագնդի պտույտն ինձ տարավ դեպի հարավ. Հնդկաստանից հարավ-արևելք գտնվող մի կղզի, որը շատերին հայտնի է Ցեյլոն անունով՝ Շրի լանկա: Երկրի անունը թարգմանաբար նշանակում է «Օրհնված երկիր»: Շրի լանկան Հնդկական օվկիանոսի կղզիներից է....