• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամենանոր Հայաստանի ձայնն է եթերում…

Օրը սկսում ենք լողափերում, սիրելիներս, դաստիարակ-ճամբարի ղեկավարներ, փոխվում-լողափնյա ենք դառնում մեծ ու փոքր, շարունակում կարգի բերել լողափը-պարտեզը՝ իր ավազանների ափերով, ընթերցանության բացօթյա անկյուններով, սննդի-սեղանային-տեխնոլոգիական տարածքներով․․․ հեծանիվներով․․․ Լողում ենք մեկումեջ, ամեն զբաղմունքից հետո, լողում ենք միասին, լողալ սովորում, կոփվում, պաղ-զուլալ ջրում․․․ Օրվա ռեժիմն էլ այդպես, որպես ծովի ափին համատեղ կյանք է ստեղծվում․․․ Գրանցում եք, միասին պատմում, եթեր բերում, որ բոլոր մեծերը ձեզ տեսնեն-ուրախանան-խաղաղվեն-տարածեն, որ Բագլադեշով մեկ, Երևանով, Հայաստանով մեկ, անձրևից հետո դուրս թափված սունկի պես, առաջանան այսպիսի պարզ-մատչելի տարածքներ՝ մարդասիրական-մանկավարժական-առողջարանական-ներառական․․․ 

Կրթահամալիրի տնօրենի օգոստոսի 7-ի գիրը։

Լուսանկարը՝ Սոնա Փափազյանի