• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հրավիրում ենք նախնական մասնագիտական (արհեստագործական) 1-ամյա կրթություն ստանալու կրթահամալիրի պետական Քոլեջում

Հրավիրում ենք նախնական մասնագիտական (արհեստագործական, միջնակարգ կրթության հիմքով) 1-ամյա կրթություն ստանալու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պետական Քոլեջի հետևյալ բաժիններում՝ 

Մասնագիտական ուսուցման պատշաճ միջավայր՝ արդիական արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիաներով։ Արտադրությամբ ուսուցում։ Կրթական ծրագրի կազմակերպումը՝ ուսումնական օրացույցով, ուսումնական նախագծերով, ուսուցման անհատական թվային գործիքներով։ Ուսումնական պլանների անհատականացում ընտրությամբ, լրացուցիչ կրթության դասընթացների միջոցով։ Նախասիրությունների զարգացման բաց ակումբներ, ուսումնական օրացույցով որոշված բաց ստեղծագործական հավաքներ, ստուգատեսներ, ցուցահանդես-համերգ-ներկայացումներ, տոներ։ Քաղաքային, արշավախմբային-ռազմամարզական ճամբարներ։ Արձակուրդային ուսումնական նախագծեր։

Մանրամասն տեղեկությունների համար եկեք Քոլեջ՝ ՀԱԹ Բ-1 թաղամաս, Անդրանիկի 92/1, զանգեք (010) 740022, (077) 092848,  (094) 132026, գրեք [email protected] հասցեով։