• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ընթերցարան #12

Լազերևը գրող է, փիլիսոփա, պարահոգեբան: Նրա ուսումնասիրությունների առանցքում մարդու և աշխարհի փոխհարաբերություններ են, մարդու աշխարհայացքով պայմանավորված նրա հետ կատարվող իրադարձությունների` պատճառահետևանքնային կապի քննությունը: Այս ոլորտում Լազարևը զարմանալի բացահայտումներ է արել: Իր վերջին գրքերից մեկում նա կարծիք է հայտնում, որ այն ամենը, ինչ ինքը գրում է, կարելի է ամփոփել չորս կանոնի մեջ.

  1. միշտ և ամենուրեք պահել սերն առ Աստված և ավելացնել այն
  2. ամեն ինչի մեջ տեսնել և սիրել Աստծուն, զգալ բարձրագույն կամքը
  3. մեղավորներ չփնտրել
  4. մարդկանց և աշխարհն ընդունել այնպիսին, ինչպիսին որ կան: Աշխարհը սկսվում է սիրուց, լցվում է սիրով, գնում է դեպ սեր և դառնում է սեր:

Հեյը ամերիկացի հոգեբան է: Նա աշխարհին հայտնի է «Դու կարող ես առողջացնել քո կյանքը» (You Can Heal Your Life) գրքերի շարքով:  Լուիզա Հեյի ուսմունքի առանցքը մարդու ինքնառողջացումն է և դրա հետ կապված խնդիրների լուծման ուղիների մատնանշումը: Նա հիշեցնում է, որ մենք լիովին պատասխանատու ենք մեր կյանքի բոլոր իրադարձությունների` և՛ լավի, և՛ վատի համար: Մեր ամեն մի միտք ստեղծում է մեր ապագան: Ընդ որում, տիեզերական ուժերը երբեք չեն դատում և չեն քննադատում: Նրանք մեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կանք` մեր համոզմուքներն արտացոլելով ավտոմատ կերպով` ​ինքնաբերաբար:

 

Աղբյուրը՝ Հայկական կակաչ կայք։