• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արատեսի դպրական կենտրոն

mskh.am-ում հրապարակվել է «Արատեսի դպրական կենտրոն» բլոգը, որտեղ կարող եք գտնել «Արատեսի դպրական կենտրոն. դպրոց բնության գրկում» նախագծի իրավական հիմքերին, պատմությանը, նախագծի այսօրվա փուլին, կազմակերպվող ճամբարին, հանդիպումներին, վերապատրաստումներին, հավաքներին, ստեղծվող ուսումնական նոր նյութերին։ Բլոգը կարող եք մտնել «Ուսումնական կենտրոններ»-ից բացվող հղումով։

Բլոգը ստեղծել և վարում է Սմբատ Պետրոսյանը։ Նախագծային խումբը՝ Արմինե Թոփչյանի համակարգմամբ, որ հավաքում է նախագծին վերաբերող բոլոր նյութերը, ակնկալում է բոլորիս աջակցությունը։ Եթե ունեք Արատեսի հետ կապված արխիվ՝ լուսանկար, տեղեկություն, որ չկան համացանցում, երբևէ մասնակցել եք Արատեսյան ճամբարի, արշավի, պատմելու բան ունեք, արձագանքեք...

Լուսանկարը՝ Եվա Բերբերյանի