• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային ընթերցարան #9

Ճամփորդապատումների աղբյուրը՝ Արմինե Աբրահամյանի բլոգ։

Յուրաքանչյուր երկիր, շատերիս համար նախ և առաջ ծանոթ ու ձգող է դառնում իր մշակույթի շնորհիվ։ Դեպի Ֆրանսիա ճամփորդությունը, նոր աշխարհի բացահայտում լինելուց բացի, ինձ համար արվեստի ամենաազդեցիկ միջոցին՝ ֆրանսիական գրականությանը՝ նրա խոսքի մշակույթին անդրադառնալու առիթ էր։ 
Արդեն ծրագրված ճամփորդությունից առաջ, ձեռքս առա դեռևս ուսանողական տարիներից սիրելի դարձած՝ «Ֆրանսիական կլասիցիզմ»,«Ֆրանսիական պոեզիա» խորագրով հատորյակները։ Սկսեցի ընթերցել, վերընթերցել՝ առանձնացնելով, կազմելով ստեղծագործությունների, պիեսների, բանաստեղծությունների իմ ընտրանին․․․
Այդ ստեղծագործություններից առանձին կտորներ, մտքեր, պատկերներ, գույներ-զգացողություններ դարձած ուղեկցում էին ինձ, կենդանանում ողջ ճամփորդության ընթացքում՝ միջնադարյան ամրոցների ճարտարապետությամբ հիանալիս, ֆրանսիական հին գյուղաքաղաքների գողտրիկ փողոցներով քայլելիս, Սենայի ափին զբոսնելիս, Փարիզի հայտնի կամուրջներից, թե չքնաղ Էյֆելի բարձունքից քաղաքի համայնապատկերը վայելելիս։
Փարիզը, հիրավի, սիրո քաղաք է․․․ Սիրո պես զորեղ, նուրբ ու կախարդիչ․․․

Որպես ամառային վայելք՝ առաջարկում եմ իմ ընտրանուց մի քանի բանաստեղծություններ ընթերցել։ Ոգեշնչումը տապից պաշտպանվելու բացառիկ միջոց է․․․ Հաճելի ընթերցում։

 

Լուսանկարը՝ Արմինե Աբրահամյանի