• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային դպրոցն Արևելքում

․․․Ճամբարականները, կարծես, շունչները պահած են սպասում լողավազան մտնելուն: Ուրիշ գեղեկցությամբ, խանդավառությամբ ու ժպիտով են արտացոլվում այդ պահերին: Նրանց համար ճամբարը սկսվում և ավարտվում է մի տեղում, և դա լողավազանն է: Ա՜յ, թե լողափային ճամբար եմ ասել ....

Լողազգեստները հագանք, ցնցուղ ընդունեցինք և ուղիղ դեպի լողավազան:Ամառվա այս 40+ ջերմաստիճանի վայելքի լավագույն միջոցներից է ջուրը: Իհարկե ճամբարային օրակարգը թույլ չի տա ողջ օրը մնալ լողավազանում, հենց այդ պատճառով էլ խումբը ունեցավ նաև երաժշտական, պարային, խաղային, տարածքի մաքրման ժամեր, որոնց ընթացքում մենք հասցրինք ընկերանալ: Ճամբարային մեր լուսանկարներին, տեսանյութերին և ռադիոթողարկումներին դեռ կհանդիպեք:
Ճամբարի առորյան նկարագրող տեսանյութը՝ այստեղ: