• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մուտք Միջին դպրոց․պատանեկան, ստեղծագործական ճամբարի II փուլ

Օգոստոսի 20-ից  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տեխնոլոգիական կրթության Միջին դպրոցում մեկնարկում է ընդունելության մուտքի ճամբարի II փուլը:

Առաջին փուլի հայտարարությանը ծանոթացեք հետևյալ հղմամբ։

Մուտքի եռօրյա ճամբարը նախատեսված է բոլոր այն պատանիների համար, ովքեր ուզում են սովորել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում:

Ճամբարականների անհրաժեշտ մեդիահմտությունների ուսուցումը և գորունեությունը կազմակերպվելու է «Սովորող-սովորեցնող» նախագծով:

Միջին դպրոցի Մուտքի եռօրյա ճամբարի գործունեությունն ընդգրկում է.

  • առավոտյան ընդհանուր պարապմունքի միջոցով պարերգի ուսուցում
  • շրջակա միջավայրի խնամք, պարտիզա-պուրակային ամենօրյա գործունեություն
  • համակարգչային ծրագրեր, բլոգավարություն
  • ուսումնական պլանով որոշված՝ սովորողի ընտրությամբ գործունեություն  (գործունեությունների ծրագրերի, միջավայրի ներկայացում, ընտրություն):
  • տեխնոլոգիա
  • սովորողի ընտրությամբ մարզաձև (մարզաձևերի ներկայացում, ընտրություն)
  • օրվա լուսաբանում՝ պատումով, ռադիոնյութով, տեսանյութով
  • անհատական ուսումնական պլանի կազմում:
  • Ճամբարն ավարտվում է հայրենագիտական ճամփորդություն-բարձունքի հաղթահարմամբ։