«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Բազմաթիվ փակ դռներ ու արգելքներ հաղթահարելուց հետո, հասանք Փարիզ։ Մեծ էր ուրախությունը, երբ Շառլ դը Գոլ հսկա օդանավակայանի սպասասրահում տեսանք ամենահաս Շուշանին ու Փարիզում մեզ հյուրընկալող- բարեկամ՝Ժիրայր Չոլաքյանին։ Մտքումս ասեցի՝ փրկված ենք․․․ Գիշերային Փարիզը վայելելով, պարոն Ժիրայրի հմուտ ուղեկցությամբ, սրընթաց անցանք օդանավակայանից դեպի տուն՝ 40 կմ ճանապարհը։ Մեր հոգնությունը աննկատ թոթափեցինք, երբ տան մուտքի մոտ, ժպիտով ու ջերմությամբ մեզ դիմավորեց Չոլաքյանի ազգությամբ հույն, սակայն արևմտահայերենին քաջատեղյակ կինը՝ Յոհանան (փաստորեն զուր էի մտահոգվում, թե ինչ լեզվով եմ հաղորդակցվելու․․․)։ Յոհաննայի ու նրա աղջիկների պատրաստած յուրօրինակ ու գեղեցիկ սեղանի շուրջ էլ սկիզբ առավ մեր հարազատ ու համերաշխ համակեցությունը։
Ամբողջական տեքսը՝ Արմինե Աբրահամյանի բլոգում։