• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի խմբի մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ
27.07.2017թ.

Կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլաններով որոշված է «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկայի ուսուցման կազմակերպումը ռազմա-մարզական ճամբարներում կամ հավաքներում։ Լեռնային Ղարաբաղի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը հուլիսի 30-ից օգոստոսի 6-ը հրավիրել է կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողներին Արցախի բարձր դասարանների սովորողների հետ համատեղ մասնակցելու Ասկերանի շրջանի Նոր Այգեստան գյուղում գտնվող «Ասպետ» ռազմամարզական ճամբարի աշխատանքներին: Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարին կրթահամալիրի պատանիների մասնակցությունն ապահովելու նպատակով.

  1. կրթահամալիրի Ավագ դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատել Արցախի «Ասպետ» ռազմամարզական ճամբարի հայաստանյան խմբի ցուցակը (հավելված 1)․
  2. ճամբարին խմբի մասնակցությունը և դրա նախապատրաստումը համարել ուսումնական նախագիծ.
  3. նախագծի ղեկավար նշանակել կրթահամալիրի մարզիչ Միքայել Ղազարյանին (սուսերամարտ), օգնական՝  Արմեն Դավթյանին (զինվորական գործ) և Արման Բալդելյանին (նետաձգություն).
  4. ճամբարականներին անհատապես տրամադրել ճամբարի ռեժիմը (հավելված 2), ճամբարի մասնակցի համար անհրաժեշտ անհատական պիտույքների ցանկը (հավելված 3).
  5. ճամբարականների տեղափոխումը Երևանից Նոր Այգեստան կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած ՊԱԶ մակնիշի ավտոբուսով.
  6. մասնակիցների մեկնումը` հուլիսի 30-ին, ժամը 7:00, Հարավարևմտյան զանգվածի Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան- Արտաշատ-Արարատ-Արենի-Վայք-Սիսիան-Գորիս-Լաչին-Շուշի-Ստեփանակերտ-Նոր Այգեստան-«Ասպետ» ռազմամարզական ճամբար, վերադարձը՝ օգոստոսի 6-ին, Այգեստան- Ստեփանակերտ-Դադիվանք-Դրմբոն-Քարավաճառ-Վարդենիս-Մարտունի-Սևան-Երևան երթուղով.
  7. Միքայել Ղազարյանի հայտով տրամադրել անհրաժեշտ գույք և պիտույքներ․
  8. ճամբարի լուսաբանումը mskh.am-ում, սովորողների բլոգներում, դիտել որպես անհրաժեշտ ուսումնական աշխատանք․
  9. հրամանին անհատապես ծանոթացնել սովորողներին, նրանց ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն՝    Ա. Բլեյան

  Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Մխեյան Գևորգ 
  2. Ոսկանյան Ատոմ
  3. Կոշտոյան Տիգրան 
  4. Մանուկյան Արտյոմ 
  5. Մարտիրոսյան Գոռ
  6. Սիանոսյան Սերգեյ 
  7. Քոչարյան Ժորա 
  8. Հայրապետյան Սարո 
  9. Սոմունջյան Գարեգին 
  10. Ադամյան Տիգրան 
  11. Սահակյան Սևակ
  12. Սերոբյան Արմեն
  13. Ավետյան Արման
  14. Հակոբյան Ռուբեն
  15. Գիլոյան Հայկ 
  16. Ավետիսյան Հայկ 
  17. Մովսիսյան Էդուարդ 
  18. Զաքարյան Էմիլ
  19. Հակոբյան Հովհաննես 
  20. Կոստանդյան Գրիգորի 
  21. Ջահանգիրյան Էդուարդ
  22. Աղաջանյան Աշոտ 
  23. Խուդոյան Գագիկ
  24. Վարդանյան Սամվել 
  25. Հակոբյան Վարդան