• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մուտք Ավագ դպրոց

 


Ավագ դպրոց մուտքի թարգմանական ջոկատի ստեղծագործական ճամբարի  

Հուլիսի 2-ից 4-ը Ավագ դպրոց ընդունվել ցանկացող սովորողների 15 հոգիանոց խումբը, որ ընտրել էր թարգմանական ջոկատը, ունեցավ հագեցած ուսումնական երեք օր։

Առաջին օրը ջոկատայինները ծանոթացան միմյանց և կրթահամալիրին, շրջեցին ավագ դպրոցով, ծանոթացան միջավայրին, ճանապարհեցին Թուրքիայի «Կարագյոզյան» վարժարանի՝ կրթահամաիրով հյուրընկալված և այդ օրը մեկնելու պատրաստվող սաներին։ Այնուհետև ՏՀՏ հմտությունների պարապմունք ունեցան, որի ընթացքում սովորողները ծանոթացան բլոգային ուսուցմանը, բացեցին իրենց բլոգը, ոմանք նաև իրենց էլեկտրոնային հասցեները։  Նույն օրվա երկրորդ կեսին սովորողները «Խարույկի» ձևաչափով հանդիպում-քննարկում ունեցան կրթահամալիր դիմած, կամավորական աշխատանքի եկած իրավագետ Նարեկ Եղիազարյանի հետ։ Արդյունքը՝ աուդիոնյութ,նկարաշարսովորողների պատումներից։

Երկրորդ օրը սովորողները հանդիպեցին օտար լեզուների դասավանդողների հետ, բառախաղ խաղացին, արձանագրեցին, որ մի շարք բառեր տարբեր լեզուներում ունեն նման հնչողություն։ Օրը շարունակեցին զրույցով կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլանի առանձնահատկությունների, ընտրությամբ առարկաների, ժամաքանակի մասին, իմացան դասավանդողին ընտրելու հնարավորության մասին։

Ծանոթացան նաև նախագծային ուսուցմանը։ Նախագծային աշխատանքում յուրաքանչյուր մասնակցի անելիքների մասին խոսեցին։
Օտար լեզուների դասավանդողների հետ նոր խաղ խաղացին, որի ընթացքում սովորեցին արդեն մի քանի նախադասություն։
Խաղից հետո օտար լեզուների դասավանդողները ներկայացրին իրենց ծրագրերը, լեզվի ուսումնասիրման նպատակներն ու հեռանկարները։

Ամբողջականը՝ Հասմիկ Ղազարյանի բլոգում։