Սիրով տեղեկացնում ենք, որ Հայաստանում Վրաստանի դեսպանատնից կրթահամալիրը հրավեր է ստացել մասնակցելու Անակլիայում կազմակերպվող «Ապագայի ճամբարին»: Ճամբարը Վրաստանում՝ Սև ծովի ափին է:
Կրթահամալիրից կմասնակցի 25 սովորող և 1 դասավանդող:
Հիշեցնեմ, որ արդեն երկրորդ տարին է, ինչ կրթահամալիրի 14-16 տարեկան սովորողներն հնարավորություն են ստանում մասնակցել ճամբարին:
Սիրով կցում եմ նախորդ տարվա հաշվետվությունը, որտեղ կգտնեք ճամբարի մասին պատմող ամեն բան: