• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Ստամբուլ ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
03.05.2018թ.

«Թվացյալ սահմաններ #2» նախագծի շրջանակում, կրթական փոխանակումներ ծրագրով թույլատրել Ավագ դպրոցի նախագծային խմբի՝ 9-11-րդ դասարանների սովորողների, ուսուցիչների այցելությունը Թուրքիա՝ Ստամբուլ (Ստամբուլի Տատեան վարժարանի հրավերը կցվում է)։ Նախագծի իրագործման հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակից սովորողները, ուսուցիչները: Նախագիծը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. նախագծի, ուսումնական ճամփորդության ղեկավար նշանակել Մարթա Ասատրյանին, նրա առաջարկով օգնական՝  Անի Սարգսյանին․
  2. հաստատել նախագծի ծրագիրը (հավելված 1)․
  3. հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 2)․
  4. մասնակիցների մեկնումը մայիսի 4-ին, 13։00,  Մայր դպրոցի բակից՝  Երևան-Ստամբուլ երթուղային ավտոբուսով, վերադարձը՝ մայիսի 11-ին, ժամը՝ մինչև 23։00․
  5. սնունդը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով, գիշերակացը՝ Ստամբուլի Տատյան վարժարանի սովորողների տներում.
  6. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

հավելված 2

Մասնակիցների ցուցակ
Սովորողներ

  1. Թութունջյան Գիսանե - 11-րդ դասարան
  2. Կարապետյան Գայանե - 11-րդ դասարան
  3. Թևատրոսյան Միլենա - 11-րդ դասարան
  4. Սարգսյան Եվա - 10-րդ դասարան
  5. Եղիազարյան Ֆելիքս - 10-րդ դասարան
  6. Հայթյան Արամ - 10-րդ դասարան
  7. Կամենդատյան Միքայել - 10-րդ դասարան
  8. Սահակյան Լևոն - 9-րդ դասարան
  9. Թևատրոսյան Վալերա - 9-րդ դասարան
  10. Սիմոնյան Լարիսա - 9-րդ դասարան

Դասավանդողներ

  1. Մարթա Ասատրյան. ղեկավար
  2. Անի Սարգյան
  3. Աննա Երիցյան
  4. Հռիփսիմե Գալստյան