• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուխտագնացություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
25.04.2018 թ.

«Ուխտագնացություն պատմական Հայաստան» նախագծի շրջանակում թույլատրել Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների սովորողների, ուսուցիչների ճանաչողական-հայրենագիտական ուխտագնացությունը Արևմտյան Հայաստան՝ Կարս, Բայազետ, Վան, Բերկրի։ Նախագծի իրագործման հետ կապված բոլոր ծախսերը հոգում են մասնակից սովորողները, ուսուցիչներն ու ծնողները: Նախագիծը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. նախագծի, ուսումնական ճամփորդության ղեկավար նշանակել Ելենա Սարգսյանին, նրա առաջարկով օգնական՝  Կարինե Պետրոսյանին․
  2. հաստատել նախագծի ծրագիրը (հավելված 1)․
  3. հաստատել ճամփորդության մասնակիցների ցուցակը (հավելված 2)․
  4. մասնակիցների մեկնումը Երևան - Գյումրի – Ախալքալաք – Ակթաշ - Ծովակն հյուսիսո (Չլդըր լիճ) – Կարս – Սարիղամիշ – Իգդիր – Բայազետ - Բերկրի (գիշերակաց) - Վան (գիշերակաց) – Աղթամար – Կտուց – Լիմ - Բերկրի (գիշերակաց) – Արդահան – Անի - Ակթաշ – Ախալքալաք – Գյումրի - Երևան երթուղով` ապրիլի 28-ին, առավոտյան 1։00,  Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից՝  Մերսեդես –սպրինտեր VՕ 777 VA (վրացական), վարորդ՝ Վովա Կարագյոզյան, թուրքագետ ուղեկցող՝ Ռաֆայել Սահակյան (հեռ․ 096 92 20 02), վերադարձը՝ մայիսի 1-ին, ժամը՝ մինչև 23։00․
  5. սնունդը և ճանապարհածախսը՝ մասնակիցների միջոցներով, գիշերակացը՝ Բայազետի, Վանի, Բերկրիի հյուրանոցներում.
  6. գրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանին՝ խմբին հատկացնել ՀՀ և կրթահամալիրի դրոշները, նեթբուք, կրթահամալիրի նվերների ֆոնդից` գրականություն և բուկլետներ` Կարծախի դպրոցի համար:
  7. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

հավելված 1
Ճամփորդության ընթացքում իրականցվող նախագծեր

  • Չարենցի օր Չարենցի քաղաքում
  • Չարենցի կանչը փոխանցում ենք Փոքր Մհերին
  • Եղիշե Չարենց «Երկիր Նաիրի»

Մեր գրականության Վանը

  • Սրվանձտյանի հետքերով – Գրոց – Բրոց – Ագռավաքար
  • Համբարձման տոնը սիրո  երգիչ Քուչակի հետ
  • ընթերցողական նախագիծ - Նահապետ Քուչակի հայրենները։

Օր առաջին
Երևանից մեկնում դեպի հայ-վրացական սահման (Բավրա), ապա Ջավախք: Այնուհետև Ախալքալաքից անցնելով վրաց-թուրքական սահմանը` Ակթաշ անցակետը (232 կմ), մուտք կգործենք Արդահանի շրջան՝ կանգ առնելով Ծովակն լճի (Չլդըր) ափին: Այնուհետև կճանապարհվենք Կարս: Կշրջենք քաղաքում, որը ժամանակին Բագրատունիների թագավորանիստն էր, կտեսնենք Կարսի բերդը, Վարդանի կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Այնուհետև կշարժվենք դեպի Դողուբայազիթ (Բայազեդ), կանցնենք Իգդիր քաղաքի միջով՝ ճանապարհին մտնելով Խծկոնքի վանական համալիր, որի ավերակների մոտ կանգուն է միայն մեկ եկեղեցի:   Հին Բայազեդում  կբարձրանանք Արշակունյաց (1-5-րդ դարեր) Դարոյնք անառիկ ամրոցը և Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-րդ դար), մի համալիր, ուր տեղ են գտել պալատներ, հրապարակներ, մզկիթներ, որոնցում միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը, որ ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան:  Բայազետից կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից:Բայազետից կուղևորվենք դեպի Բերկրի:
Գիշերակաց Բերկրիում:

Օր երկրորդ
Անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Կտեսնենք Խոշաբի բերդը,  Հայկաբերդը, որտեղ, ըստ ավանդության, Հայկ Նահապետը  սպանել է Բելին: Հասնելով Վանա լիճ` կնավարկենք դեպի Աղթամար` մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի «Վանա տառեխը», որը լճում ապրող միակ ձկնատեսակն է: Այնուհետեւ կայցելենք Վանի բերդ (հիմնված 9-րդ դարում մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը: Հնարավորության դեպքում բերդի բարձունքից կտեսնենք Վանա լճի մայրամուտը:
Գիշերակաց Վանում:

Օր երրորդ
Առավոտյան, բարձրանալով Վարագա լեռը,  կհայտնվենք Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք վանական համալիրում (որ տեղացիները կոչում են «Յեդի քիլիսե»` Յոթ եկեղեցի): Ապա քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք «Սասնա ծռեր» էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Կայցելենք Վանա կատուների բուծարան: Վանա կատուները հայտնի են նրանով, որ ապրում են միայն Վանի տարածքում և ունեն տարբեր գույների` կապույտ և դեղին աչքեր:
Այնուհետև կնավարկենք Կտուց և Լիմ կղզիներ: Երեկոյան կշարժվենք Բերկրի:
Գիշերակաց Բերկրիում:

Օր չորրորդ
Վաղ առավոտյան կգնանք Բերկրի քաղաքի լիցեյ (ավագ դպրոց), կհանգստանանք Բերկրիի գեղեցիկ ջրվեժի մոտ: Կշարժվենք դեպի  Սբ. Ստեփանոս եկեղեցի, Մրենի եկեղեցի՝ Արաքսի ափին, կշարժվենք դեպի Անի՝ 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որին անվանում էին «հազար ու մի եկեղեցիների քաղաք»: Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրական և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, որով անցել է «Մետաքսի ճանապարհը»: Անիի միջնադարյան պարիսպներն անցնելուց հետո կտեսնենք Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Սբ. Գրիգոր և մի շարք այլ եկեղեցիների ու շինությունների ավերակները:
Վերադարձ Երևան
հավելված 2

Մասնակիցների ցուցակ
Սովորողներ

  1. Ասատրյան Հարություն - 9-րդ դասարան
  2. Կիզոգյան Սերգեյ - 9-րդ դասարան
  3. Մկրտչյան Միլենա - 10-րդ դասարան
  4. Պարճամյան Եվնիկե - 10-րդ դասարան
  5. Հակոբյան Ռուբեն - 10-րդ դասարան
  6. Մանուկյան Արտյոմ - 10-րդ դասարան
  7. Մանվելյան Հակոբ - 10-րդ դասարան
  8. Զաքերի Ռաշիդ - 10-րդ դասարան
  9. Ղայթանջյան Միշել - 11-րդ դասարան
  10. Մկրտչյան Լիլիթ - շրջանավարտ

Դասավանդողներ

  1. Պետրոսյան Կարինե
  2. Մելքոնյան Անահիտ
  3. Հարությունյան Մարգարիտ

Ծնողներ

  1. Ռուշանյան Բերտա
  2. Ասատրյան Ալինա
  3. Սիմոնյան Թագուհի
  4. Աբրահամյան Անգին