• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բացահայտումների եռօրյա

Ապրիլի 13-ին ավարտվեց տեխնոլոգիայի և երաժշտության ուսուցիչների եռօրյա վերապատրաստումը, որի ընթացքում մասնակիցները եղան կրթահամալիրի գրեթե բոլոր դպրոցներում, ծանոթացան տեխնոլոգիական և երաժշտական գործունեությունների բազմազանությանը, պատկերացրին, թե ինչ է նախագծային ուսուցումը բաց միջավայրում: Իհարկե, վերապատրաստումների երեք օրերն էլ մեր հյուրերի համար անցան շատ հետաքրքիր և օգտակար (ինչպես իրենք են հավաստում), բայց եթե այս աշխատանքը շարունակույթուն չունենա, ապա վերապատրաստումը դժվար թե հաջողված կարելի է համարել: Ուստի՝ սպասում ենք համագործակցության հետագա քայլերին և փոխադարձ այցելություններին:

Վերապատրաստվողներն իրենց վերջին օրվա տպավորություններով են կիսվել Միջին դպրոցի լրագրողների հետ, համակարգող՝ Հասմիկ Թոփչյան

Ամփոփիչ հանդիպումից հետո վերապատրաստվող Արմինե Եղիազարյանի հետ զրուցել են Նոր ռադիոյի լրագրողները, համակարգող՝ Մարինե Ամիրջանյան

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի