• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

«Վրացերենի օրեր կրթահամալիրում» 2018թ. նախագծի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
11.04.2018թ.

Թբիլիսիի թիվ 98 դպրոցի սովորողների, ուսուցիչների և ծնողների 58 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2018թ. ծրագրով, «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ուսումնական ամենամյա նախագծով ապրիլի 12-15-ը հյուրընկալվում է կրթահամալիրում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. ընդունող դպրոց համարել ավագ դպրոցը (Մարթա Ասատրյան, Լուսինե Բուշ  և սովորողներ). կրթահամալիրի մյուս դպրոցներն ապահովում են  «Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագծով, ընդունելության ծրագրով որոշված մասնակցություն.
  2. հաստատել ընդունելության պատասխանատուների խումբը՝ Ռինա Շագինյան և վրացախոսների ակումբ, Սոնա Փափազյան, Հասմիկ Պողոսյան․
  3. ընդունել ի գիտություն Մարթա Ասատրյանի  և Լուսինե Բուշի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված).
  4. հյուրերի գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի Դպրոց-պարտեզի (պատասխանատու` Տաթև Աբրահամյան), Հարավային դպրոց-պարտեզի (պատասխանատու` Շամիրամ Պողոսյան), Հյուսիսային դպրոց-պարտեզի (պատասխանատու` Ծովինար Սարգսյան) կրթական փոխանակումների կացարաններում․
  5. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ կացարանների խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  6. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

        
Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան