• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • فارسی

Ուսումնական ճամփորդության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
06․04.2018թ.

«Մեր երգերը Ջերմուկում» նախագծի շրջանակում ս․թ․ ապրիլի 7-8-ին կազմակերպել կրթահամալիրի «Սեբաստացի խազեր» երգչախմբի այցելությունը Ջերմուկ։ Այդ նպատակով․

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված).
  2. խմբի ղեկավար նշանակել Անի Նավասարդյանին.
  3. սովորողների համար նախագծի իրականացումը, լուսաբանումըը համարել ուսումնական աշխատանք, բաց թողած ուսումնական պարապմունքները լրացնել սահմանված կարգով.
  4. խմբի մեկնումը` ապրիլի 7-ին՝ ժամը 9։00, Մայր դպրոցի կայանատեղիից,  վերադարձը՝ ապրիլի 8-ին՝ ժամը 14:00.
  5. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Մերսեդես 10 GR 101 պետհամարանիշի մեքենայով, վարորդ՝ Գարիկ Հովհաննիսյան (հեռ. 093 48 47 87)․
  6. սնունդը և ճանապարհածախսը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Ջերմուկի երիտասարդական միության գրասենյակում․
  7. Արծվիկ Մանուկյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  8. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան
Հավելված

Մասնակիցների ցուցակ
Ավագ դպրոց

  1. Արփի Սահակյան
  2. Սոնա Փափազյան
  3. Լուսինե Խաչատրյան
  4. Մելինե Մարտիրոսյան
  5. Նարե Մամիկոնյան
  6. Շուշան Հակոբջանյան
  7. Դանիելլա Քոչարյան
  8. Դավիթ Դանիելյան
  9. Արսեն Գասպարյան
  10. Գագիկ Դավթյան
  11. Վալերի Իսահակյան
  12. Գարեգին Նիկոլյան

Քոլեջ

  1. Արթուր Խաչատրյան
  2. Վարդան Սաֆարյան