«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դասվարների հերթական եռօրյա վերապատրաստումն է, այս անգամ ևս վերապատրաստմանը մասնակից ուսուցիչներն Արագածոտնի մարզի դպրոցներից են: Աշխատանքային օրը նրանց համար սկսվել է Հյուսիսային դպրոցում, որտեղ ծանոթացել են վերապատրաստման ծրագրին, բաժանվել խմբերի և միացել կրթահամալիրի չորս կրտսեր դպրոցների դասվարներին, որպեսզի երեք օր միասին աշխատեն և միմյանց փոխանցեն իրեն հմտություններն ու մանկավարժական փորձը: