• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վերապատրաստման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
13․03.2018թ.

Մարտի 14-16-ը կրթահամալիրում կազմակերպվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնոլոգիայի-կերպարվեստի և երաժշտության ուսուցիչների   (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի 2018թ․ 1-ին փուլը: Այդ նպատակով.

  1. Վերապատրաստման համակարգող նշանակել Գոհար Բալջյանին․
  2. տեխնոլոգիայի ուսումնական կենտրոնի ղեկավար Տաթև Աթոյանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված 1)․
  3. վերապատրաստող ճանաչել՝
  • Արևմտյան դպրոց-պարտեզում՝ Զարուհի Ոսկանյան, Նարինե Դավթյան
  • Հյուսիսային դպրոց-պարտեզում՝ Տաթև Աթոյան, Հասմիկ Մաթևոսյան
  • Միջին և ավագ դպրոցներում՝ Կարինե Մացակյան, Մովսես Ավետիսյան, Աննա Երիցյան
  • Քոլեջում՝ Շողիկ Պողոսյան, Թամար Հարությունյան.
  1. վերապատրաստվողների գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու ճանաչել կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյանին.
  2. վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը ժամը 9․00-11․00 կազմակերպել կրթահամալիրի Մայր դպրոցում․ պատասխանատու՝ Մարթա Ասատրյան․
  3. անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում․
  • Հարավային դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան.
  • Հյուսիսային դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան․
  • Արևմտյան դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան.
  1. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`  Ա. Բլեյան