• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Քաղաքի ցուրտ փողոցները

Փողոցում մարդիկ շտապում էին․ անձրև էր եկել, ու անձրևող հոգիներին տանում էր տուն՝ թեյ խմելու և օրվա այդ մասը անկողնում մտքերի հետ անցկացնելու։ Դիմացի մայթում մի նկարիչ երևի վաճառել էր մի քանի նկար, նկարակալների վրա ընդամենը երեք նկար էր մնացել։ Նա սառած ձեռքերը տաքացնում էր ժակետի թեևքերը քաշելով, իսկ հայացքը հառել էր շտապող մարդկանց հայացքներին, երևի նոր նկար էր ուզում ստեղծել այդ պատկերներից, նոր մտքեր կային նրա գլխում, երևի մարդկանց մեջ ինչ-որ հետաքրքիր բան է տեսել, որն ուզում էր փոխանցել թղթին։

Ստեղծագործում է Վանուհի Ազատյանը:

Ավագ դպրոց՝ 11-րդ դասարան