• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոց. ստուգում «Հայոց լեզու» առարկայից

Առաջադրանքի կատարման վերջնաժամկետը` 2011թ. հունվարի 12:

  1. Գրել սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ուսումնասիրած թեմայի (թեմաների) հիմնական տերմիները և բացատրել դրանք (մինչև 10 տերմին) - 10 միավոր
  2. Գրեք` խոսքի մշակման առումով ինչ տվեց Ձեզ այդ թեմայի (թեմաների) ուսումնասիրումը -10 միավոր:
  3. Գտեք «ՀՀ Լեզվի մասին օրենքի» փոփոխությունների նախագիծը, դրան դեմ և դրան կողմ մեկական հոդված ԶԼՄ-ներում:
    Գտած հոդվածներից յուրաքանչյուրին ընդդիմախոսեք (փորձեք հերքել նրանց փաստարկները) – 10+10 միավոր
    Ո՞րն է (որո՞նք են) մոտեցումների տարբերությունը (տարբերությունները): – 10 միավոր
    Արտահայտեք Ձեր տեսակետը: - 10 միավոր
  4. Գրեք «Թվային միջոցները կրթության արդյունավետ գործիքներ» ստուգատեսի հայտը – 5 միավոր

Գնահատումը`
65 միավորը համապատասխանում է 10 բալանոց համակարգի 10 միավորին:
61-64 – 9
56-60 – 8
46-55 – 7
36-45 – 6
26-35 - 5
16-25 – 4
11-15 -3
6-10 – 2
1-5 - 1