• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բնագիտության կազմակերպումը դպրոց-պարտեզում

1-ին, 3-րդ ուսումնական շրջաններ

Կրթահամալիրի դպրոց-պարտեզների ուսումնական պլանի համաձայն բնագիտությանը շաբաթական հատկացվում է 2 ժամ: Ուսումնական պլանի պարզաբանումներում գրված է. «Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի նախագծերի ձևով, ուսումնական ագարակում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա»:

Սովորողի ընտրությամբ շաբաթական 4 ժամով՝ կենդանաբան-բուսաբանի, պարտիզպանի գործունեություն, բնագիտական-տեխնիկական ստեղծագործություն:

Սովորողներին ներկայացվող նախագծերի ուղղություններն են.

  • պարտիզապուրակային գործունեություն. կազմակերպվում են դպրոց-պարտեզների տարածքներում, ղեկավարում է դպրոց-պարտեզի պարտիզպանը, սովորողների խումբը մինչև 10 հոգի
  • կենդանիների խնամք. կազմակերպվում է դպրոց պարտեզներում, կրթահամալիրի ագարակում․ սովորողների խումբը մինչև 10 հոգի
  • բույսերի խնամք. կարզմակերպվում է դպրոց-պատեզներում, դրանց այգիներում.սովորողների խումբը մինչև 10 հոգի
  • բնապահպանական նախագծեր, էկո ակումբներ. կազմակերպվում են թաղամասում, Երևանում, Հանրապետությունում
  • բնագիտական ֆիլմերի դիտում աստղացուցարանում.  սովորողների խումբը մինչև 15 հոգի:
  • բնագիտական փորձերը իրականացվում են գործունեության ընթացքում՝ ուղղված են նոր բույսերի, կենդանիների խնամելուն, տարբեր նյութերի, կերերի ազդեցությանը բույսերի, կենդանիների վրա:
  • սովորողների բանավոր խոսքը զարգացնելու համար յուրաքանչյուր սովորող ամիսը մեկ անգամ պատրաստում է մեկ ելույթ բնագիտական թեմայով՝ իր ընտրությամբ: Նյութը տեսֆիլմի կամ ձայնագրության ձևով: Դասավանդողները, դպրոց-պարտեզի կազմակերպիչները բովանդակային, տեխնիկական օգնություն են ցույց տալիս սովորողներին:

Դասավանդողները մասնաժողովի յուրաքանչյուր ամսվա նիստին ներկայացնում են հաջորդ ամսվա իրենց նախագծերը: Սովորողները յուրաքանչյուր պարապմունքից հետո իրենց բլոգներում գրում են այդ օրվա պարապմունքի մասին: Դասավանդողները պարտադիր ծանոթանում են սովորողների գրառումներին, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարում նախագծերում, օգնում սովորողներին: